en hy

Պահանջվող գիտելիքներ

Պարտադիր` նախագիծն իրականացնելու համար անհրաժեշտ են մոբայլ ծրագրավորողներ և UI/UX դիզայներներ։ Պահանջվող գիտելիքներին և հմտություններին կարող եք ծանոթանալ այստեղ։

Տևողություն` 3 ամիս

Վճար` մասնակցությունն անվճար է

Դիմելու վերջնաժամկետ` 22 մարտի, 2021

Նախագծի սկիզբ` 1 ապրիլի, 2021

Կարող են մասնակցել` պահանջվող գիտելիքներն ունեցող 18 տարին լրացած երիտասարդ մասնագետներ և ուսանողներ

Ընտրության փուլեր՝ CV => թեստավորում => հարցազրույց

Իրավիճակով պայմանավորված դասընթացները հիմնականում անցկացվելու են առցանց եղանակով, իսկ անհրաժեշտության դեպքում նաև ֆիզիկապես Թումո Երևանում (Հալաբյան 16): Նախագիծը կանցկացվի շաբաթական 2 օր` 9:30-14:00։

Նախագծի մասին

Թումո լաբորատորիաների և CoronaTest ընկերության նախագծի մասնակիցները ստեղծելու են բջջային հավելված, որը հնարավորություն կտա օգտագործողներին պահպանել և մշտապես գրպանում ունենալ կորոնավիրուսի թեստավորման ու պատվաստման իրենց պատմությունը։ Բջջային հավելվածն իր ֆունկցիոնալությամբ և առանձնահատություններով տարբերվելու է արդեն գործող վեբ հավելվածից՝ ունենալով մուտք գործելու արագ հնարավորություն (Face/Touch ID) ծանուցումներ և հիշեցումներ, online/offline տվյալների պահպանում, ինչպես նաև QR սկանավորում ու այլ նորարարական լուծումներ։

Ուսանողներից պահանջվում է`

  • Շաբաթական 12-15 ժամ աշխատել նախագծի վրա:
  • Պատրաստ լինել շաբաթը 3 օր հանդիպում ունենալ նախագծի ղեկավարի հետ` քննարկելու նախագծի ընթացքն ու իրականացվելիք աշխատանքները:
  • Անցնել առցանց մինի-դասընթացներ՝ նախագծի իրականացմանը վերաբերող գիտելիքները ու հմտությունները զարգացնելու համար։

ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄՆ ԱՎԱՐՏՎԱԾ Է