ԵՄ Թումո համալիրի հիմնական նախագծերից մեկը լինելու է ծրագրավորման «42 Երևան» դպրոցը: 42 Երևանն իր տեղն է գտնելու ֆրանսիական առաջատար 42 ծրագրավորման դպրոցների ցանցում, որում արդեն իսկ ընդգրկված են Սեուլը, Հելսինկին, Ռիո դե Ժանեյրոն, Մոսկվան և 16 այլ քաղաքներ ամբողջ աշխարհում:
Անվճար
Առանց նախապայմանների
Աշխատանք իրական նախագծերում
Պատրաստվածություն աշխատաշուկային
Ծրագրավորման 10-ից ավելի ոլորտ

Տոկիո, 42 ցանց
Ուսումնական կենտրոնի դռները բաց են 18 տարեկանը լրացած յուրաքանչյուր անձի առջև, պարտադիր չէ անգամ ոլորտում ունեցած գիտելիքների մակարդակը: 42-ի միջազգային կենտրոնների փորձը ցույց է տալիս, որ շրջանավարտների 100%-ը բարձր վճարվող աշխատանք է գտնում ոլորտում: Բացի այդ, կենտրոնի շրջանավարտների կողմից ստեղծվել են 400 ստարտափներ ամբողջ աշխարհում:
Իմացի՛ր ավելի ու դիմի՛ր այստեղ՝ 42Yerevan.am