en hy

Դիմումների ընդունում Թումո լաբորատորիաների և Osensus-ի համատեղ նախագծի համար

Պահանջվող գիտելիքներ`

Պարտադիր` Ծանոթ լինել հայտնի ալգորիթմերին, ծրագրավորման ժամանակակից լեզուներից մեկին (Python, Java, C#, C++) և տվյալների կառուցվածքի հիմունքներին

Նախընտրելի` Ծանոթ լիներ Blender scripting-ի (bpy) և TensorFlow գրադարանի հիմունքներին

Տևողություն` 4 ամիս

 

Դիմելու վերջնաժամկետ` 26 հունվարի, 2020 

Վճար` մասնակցությունն անվճար է

Կարող են մասնակցել` 18 տարին լրացած երիտասարդ մասնագետներ և ուսանողներ: 

Հայաստանում ֆրանսիական համալսարանի ուսանողները նախագծին մասնակցելու համար կստանան կրեդիտներ

Թումո լաբորատորիաների և Osensus ընկերության նախագծի նպատակն է 3DFascination համակարգում ստեղծել ծրագիր, որը Python, Java, C# և C++ լեզուներից մեկով կիրականացնի 3D մոդելների ավտոմատացված rigging և անիմացիա: Osensus-ի 3DFascination եռաչափ սկանավորման սարքը, որով աշխատելու են նախագծի մասնակիցները, իրականացնում է մարդու մարմնի ամբողջական սկանավորում պատկերի և pattern-ների ճանաչման հիմքով: Սարքը օբյեկտների 3D գունավոր և ճշգրիտ սկանավորման ավտոմատ կառավարման համակարգ է, որը կիրառվում է աշխարհի 20-ից ավելի երկրներում: Ավելին, 3D սկաների մասին ուսանողներին պատմելու է դրա հեղինակ Ալֆրեդ Վայցենաուերը Osensus ընկերության գլխամասից` Գերմանիայից:

Ուսանողներից պահանջվում է`

Շաբաթական 9 ժամ աշխատել նախագծի վրա: Երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ օրերին ժամը 9:00-ից մինչև 15:00-ն Թումո լաբորատորիաները բաց կլինի ուսանողների համար, ովքեր կարող են իրականացնել խմբային կամ անհատական աշխատանքներ և իրականացնել նախագծի հետ կապված առաջադրանքները:

Երկուշաբթի և չորեքշաբթի օրերին հանդիպել նախագծի ղեկավարի հետ` քննարկելու նախագծի ընթացքն ու իրականացվելիք աշխատանքները:

Շաբաթը մեկ մասնակցել 3DFascination համակարգի հետ կապված մինի-դասընթացներին: Այդ դասընթացների ժամանակ ստացած գիտելիքները կօգնեն ուսանողներին ավելի լավ հասկանալ նախագիծը:

Փետրվարի 12-14-ը (օրական 2 ժամ) մասնակցել 3DFascination սարքի մասին Osensus Գերմանիայի ներկայացուցիչ Ալֆրեդ Վայցենաուերի «Ծանոթություն 3D սկանավորման, ֆոտոգրամետրիայի և բիզնես մոդելների հետ» դասախոսությանը: 

ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄՆ ԱՎԱՐՏՎԱԾ Է