en hy

Հայաստանում ֆրանսիական համալսարան

Հայաստանի առաջատար բուհերից մեկը` Ֆրանսիական համալսարան հիմնադրամը, Երևանում հիմնադրվել է 2000 թվականին: Կրթական ծրագրերի հետագա զարգացումն ապահովելու համար ՀՖՀՀ-ն ԵՄ Թումո համալիրում կբացի Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը` աջակցելով հայկական տեխնոլոգիական ոլորտի մասնագետների ձևավորմանը:

Այս ֆակուլտետի գծով համալսարանի ակադեմիական գործընկերը Պոլ Սաբատիե Թուլուզ 3 համալսարանն է: Բակալավրիատի առաջին երկու տարում ուսանողները ստանալու են բազային գիտելիքներ տեսական և կիրառական մաթեմատիկայից, ինֆորմատիկայից, ինչպես նաև տնտեսագիտությունից և հաշվապահությունից: Երրորդ կուրսից սկսած նրանք կխորացնեն իրենց գիտելիքները ծրագրավորման տվյալների բազաների մշակման, տվյալների վերլուծության, մեքենայական ուսուցման, կրիպտոգրաֆիայի, թվային պատկերների մշակման, արհեստական բանականության և մաթեմատիկակայի ու ինֆորմատիկայի բնագավառների այլ ուղղություններով:

ԵՄ Թումո համալիրի` տարբեր մասնիկների սերտ համագործակցության շնորհիվ ուսանողները կկարողանան մասնակցել նաև Թումո լաբորատորիաների նախագծերին` ստանալով ակադեմիական կրեդիտներ:

Հայաստանում ֆրանսիական համալսարանի ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի մասին հավելյալ տեղեկատվության համար կարող եք այցելել` ufar.am