en hy

Ճարտարապետություն

Երևանի ԵՄ Թումո համալիրը նախագծելու ցանկություն հայտնեց 67 ընկերություն 24 երկրից: Համարձակ և նորարարական առաջարկներ ստանալուց հետո 5 հոգուց կազմված ժյուրին առանձնացրեց 3 ընկերություն: Նրանք եկան Երևան երկօրյա աշխատանքային այցի, որի արդյունքում էլ որոշվեց հաղթողը:

Ի վերջո, նոր համալիրը նախագծելու համար ժյուրին ընտրեց հոլանդական MVRDV ճարտարապետական ընկերությունը, որի նորարարական դիզայներական առաջարկները ամբողջովին համապատասխանում էին նախագծի նպատակի հետ, որն է` ընդգրկուն հարթակ, համագործակցային հանգույց և հասանելի, հանրային բաց տարածքով և զարգանալու հնարավորություններ ստեղծող կենտրոն ունենալը: Նախագիծն այժմ կոնցեպտի ձևավորման փուլում  է: Վերջնական ճարտարապետական դիզայնը պատրաստ կլինի 2020 թվականի գարնանը: