en hy

Մեր մասին

Մեր մասին

ԵՄ Թումո ինժեներական և կիրառական գիտությունների համալիրը STEM (գիտություն, տեխնոլոգիա, ճարտարագիտություն, մաթեմատիկա) էկոհամակարգ է Երևանում: Այն հետազոտությունների, կրթության և ստարտափերի հանգույց է նախատեսված համալսարանական ուսանողների և երիտասարդ մասնագետների համար: ԵՄ Թումո համալիրի միջոցով տեղացի և միջազգային գործընկերներ կամուրջ կստեղծեն Հայաստանում բարձրագույն կրթության և արդյունաբերության միջև: ԵՄ Թումո համալիրը բազմաֆունկցիոնալ կենտրոն է, որը միմյանց է կապում տեղացի ուսանողների, հետազոտողների և մասնագետների իրենց գլոբալ գործընկերների հետ` խթանելով նորարարությունը և ձեռներեցությունը:

Համալիրը բաղկացած կլինի մի շարք բաղադրիչներից: Կրթական, հետազոտական, արդյունաբերական ուղղությամբ համալիրում կգործեն Թումո լաբորատորիաները, 42 Երևանը, Հայաստանում ֆրանսիական համալսարանի Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը, ընդհանուր հանգույցներ, համաֆինանսավորվող տարածքներ և կոնֆերանս սրահներ: Բոլոր հաստատությունները փոխկապակցվելու և լրացնելու են միմյանց ըստ իրենց մասնագիտական ոլորտների: Բացի վերոհիշյալից, ԵՄ Թումո ինժեներական և կիրառական գիտությունների համալիրում կգործեն նաև գրասենյակային և առևտրային տարածքներ:

ԵՄ Թումո համալիրի առաջնային նպատակն է աջակցել ու նպաստել նորարարական գաղափարների և կրթության կայուն զարգացմանը` կենտրոնանալով STEM (գիտություն, տեխնոլոգիա, ճարտարագիտություն և մաթեմատիկա) ուղղությունների վրա: Բացի այդ, ԵՄ Թումո համալիրը նպատակ ունի օժանդակել Հայաստանում ինժիներների և տեխնոլոգիական ոլորտի մասնագետների թվի և որակի աճին` հաշվի առնելով աշխատաշուկայի պահանջները: