en hy

Կրճատելով IoT սարքից մինչև ամպային սերվեր «ճանապարհը»․ նոր նախագիծ Թումո լաբորատորիաներից և Viciniti-ից

Բանացանցը, իսկ ավելի պարզ ասած IoT սարքերը պետք է ապահով կերպով ցանց մուտք գործելու և իրենց նույնականացնելու հնարավորություն ունենան: Այժմ սա խնդիր է, քանի որ ամպային ծառայության մատակարարը չունի ֆիզիկական հասանելիություն IoT սարքին, իսկ սարքերի ճանաչման և թույլտվության ամբողջ գործնթացը կատարվում է մեխանիկական եղանակով յուրաքանչյուր սարքի համար, որը դժվար և ժամանակատար է մեծ քանակների դեպքում։ Թումո լաբորատորիաների և Viciniti-ի համատեղ նախագծի նպատակը հենց այս գլոբալ խնդիրը կարգավորելն է։ Այս նախագծի մասնակից ուսանողները ստեղծում են հավելված, որը վավերացնում, հաստատում և թույլատրում է IoT սարքերի անվտանգ ու ամբողջական մուտքը ամպային (cloud) սերվեր։

Թումո լաբորատորիաների այս անգամվա գործընկերը` անգլիական Viciniti-ն, որը մասնաճյուղ ունի նաև Հայաստանում, մշակում է ենթակառուցվածքային ծրագրակազմ, ստեղծելով պարզ, անվտանգ և հուսալի միջոցներ ծրագրերում, ինչպես նաև սարքերում տեղադրելու ու կառավարելու համար (դարպաս, սենսորներ, սերվերներ) կամ, ինչպես ասում են՝ փոխարինելով վաղ ավանդական Cloud կամ Data Center-ին:

Նախագծի միջոցով ընկերության ներկայացուցիչները ցանկանում են օգնել նոր կարիերա սկսող երիտասարդներին՝ տալով աշխատաշուկայի պահանջներին համապատասխան հմտություններ և նրանց հետ դնել մի նոր ծրագրի հիմք։ «Երբ լսեցինք Թումո լաբորատորիաների մասին միանգամից ցանկացանք անել համատեղ նախագիծ, քանի որ սա սովորել ցանկացող ուսանողների հետ մեր փորձով և գիտելիքներով կիսվելու, ինչպես նաև նրանց մասնակցությամբ մեր ծրագիրն իրականություն դարձնելու հրաշալի հնարավորություն է,- խոսելով համագործակցության շարժառիթների մասին նշում է Viciniti-ի գլխավոր գործադիր տնօրեն և հիմնադիր Արմին Սաիդին, իսկ ընկերության տեխնոլոգիական գլխավոր պատասխանատու և հիմնադիր Դավիթ Էսթևսն ավելացնում է,- ցանկանում ենք աջակցել նրանց իրենց կարիերան աշխատաշուկայի պահանջներին համապատասխան հմտություններով սկսելու գործում, տալ այնպիսի հմտություններ, որոնք համալսարաններում չեն սովորեցնում։

Մասնակիցներից շատերի համար նախագծում օգտագործվող լեզուներից որոշները նոր էին, այդ իսկ պատճառով մինչև հավելվածի ստեղծման բուն աշխատանքները սկսելը միջազգային դասընթացավարների օգնությամբ նրանք լրացրել են այդ բացը։ Ինչպես ուսանողներից Հայկանուշի Կարապետյանն է նշում՝ նոր ծրագիր սովորելն է նաև եղել նախագծին դիմելու իր մոտիվացիան․ «Քանի որ ես արդեն աշխատել էի IoT համակարգերի հետ, ուզում էի ավելի խորացնել գիտելիքներս, բացի այդ GoLang ծրագրավորման լեզուն սովորելու հնարավորություն կար»։ Նախագծի ավարտին դեռ ժամանակ կա, բայց ուսանողներն արդեն խոսում են ձեռք բերած նոր գիտելիքների մասին․ «Մինչև նախագծին մասնակցելը iOS բջջային ծրագրավորող էի, իսկ հիմա կարող եմ ասել, որ ընդհանուր բջջային ծրագրավորող եմ։ Այսինքն՝ ավելացնելով գիտելիքներիս պաշարը ես կարողացա մի հարթակից կտրվել»,-զրույցի ընթացքում ասաց Դիանա Սարգսյանը։

Բջջային հավելվածը մշակելու համար մասնակիցները բաժանվել են մի քանի խմբի և աշխատում են տարբեր բաժինների վրա։ Սրա համար օգտագործում են React Native՝ Javascript, HTML, CSS, իսկ արդեն զարգացման համար վիրտուալ մեքենաներ, որոնք IoT սարքերի կրկնօրինակներն են: «Այս բջջային հավելվածը հեշտացնելու և արագացնելու է Viciniti- ի արդյունաբերական հաճախորդների բազայի աշխատանքը,- ասում է Հայկանուշը,-այժմ օգտագործողը կարող է թույլտվություն տալ և անխափան ու անհրաժեշտ ծավալով ընդունել չգրանցված IoT սարքերը՝ կրճատելով ժամանակատար, ձեռքով արվող ու ծախսատար գործընթացը»,- ասաց Հայկանուշը։

Չնայած նախագիծը դեռ ընթացքի մեջ է, բայց կազմակերպիչներն արդեն տեսնում են որոշ արդյունքներ: «Բաժինների մեծ մասն արդեն մշակված են և աշխատում են այնպես, ինչպես սպասում էինք: Այժմ այս բոլորը միասին փորձարկելու փուլում ենք: Հրաշալի է այս ամենը տեսնելը»,-ասում է Դավիթը:

IoT սարքերը ամպային սերվերներին միացնող «ճանապահի»՝ բջջային հավելվածի ստեղծման աշխատանքները մեր խոշորացույցի տակ են։ Արդեն հաջորդ անգամ կպատմենք վերջնական արդյունքի մասին։

Related posts

Post a Comment

Your email address will not be published. Required fields are marked *