en hy

Նախագծի մասին

COVID-19֊ի իրավիճակով պայմանավորված՝ շատ ֆերմերներ այժմ առավել քան երբեք ունեն խորհրդատվության և իրենց աշխատանքը այժմյան պահանջներին համապատասխանեցնելու կարիք։ Թումո լաբորատորիաների և Garoon Tech-ի համատեղ նախագծի ընթացքում ուսանողները ստեղծելու են տեսողական վերլուծության բջջային հավելված, որի միջոցով կարող են բացահայտվել բույսերի հիվանդությունները և անբավարարության ախտանիշները։ Սրա օգնությամբ մի կողմից այգեգործությամբ զբաղվողներին հնարավոր կլինի մատչելի տարբերակով տրամադրել փորձագիտական ​​խորհրդատվություն, օրինակ՝ ինչ տեսակի ու քանակի պարարտանյութեր են անհրաժեշտ տվյալ խնդիրը լուծելու համար, իսկ մյուս կողմից՝ հավելյալ աշխատատեղ կստեղծվի գյուղատնտեսների համար: Հավալվածը սկզբանական փուլում կիրառվելու է Հայաստանում, իսկ որոշ ժամանակ անց նաև ԱՊՀ այն երկրներում, որոնք ունեն գյուղատնտեսական նույնանման խնդիրներ և շուկա։

Պահանջվող գիտելիքներ

Պարտադիր` նախագիծն իրականացնելու համար անհրաժեշտ են IOS և Android ծրագրավորողներ, Java Back End և Front End, UI/UX դիզայներներ։ Պահանջվող գիտելիքներին և հմտություններին կարող եք ծանոթանալ ներքևում՝ սեղմելով կոճակը։

Տևողություն` 6 ամիս

Դիմելու վերջնաժամկետ` 6 հուլիսի, 2020

Նախագծի սկիզբ` 14 հուլիսի, 2020

Կարող են մասնակցել` պահանջվող գիտելիքներն ունեցող 18 տարին լրացած երիտասարդ մասնագետներ և ուսանողներ։

Ընտրության փուլեր՝ CV => թեստավորում => հարցազրույց

COVID-19֊ի իրավիճակով պայմանավորված դասընթացներն անցկացվելու են առցանց եղանակով մինչև Թումո լաբորատորիաների վերաբացումը, իսկ դրանից հետո Թումո Երևանում (Հալաբյան 16)։ 

Ուսանողներից պահանջվում է`

  • Շաբաթական 12-15 ժամ աշխատել նախագծի վրա: Թումո լաբորատորիաները բաց են լինելու շաբաթական երկու օր՝ ժամը 10:00 – 15:00 (ոչ առցանց ուսուցման մեկնարկից ի վեր)։
  • Պատրաստ լինել շաբաթը երկու օր առցանց հանդիպումներ ունենալ նախագծի ղեկավարի հետ` քննարկելու նախագծի ընթացքն ու իրականացվելիք աշխատանքները:
  • Անցնել առցանց մինի֊դասընթացներ՝ նախագծի իրականացմանը վերաբերող գիտելիքները ու հմտությունները զարգացնելու համար

ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄՆ ԱՎԱՐՏՎԱԾ Է