

Պահանջվող գիտելիքներ
Պարտադիր` նախագիծն իրականացնելու համար անհրաժեշտ են front-end և back-end ծրագրավորողներ, գրաֆիկական, UI/UX և motion graphic դիզայներներ, սոցիալական մեդիայի մասնագետներ և բովանդակություն ստեղծողներ։ Պահանջվող գիտելիքներին և հմտություններին կարող եք ծանոթանալ այստեղ։
Տևողություն` 3 ամիս
Դիմելու վերջնաժամկետ` 20 նոյեմբերի, 2020
Վճար` մասնակցությունն անվճար է
Նախագծի սկիզբ` 20 նոյեմբերի, 2020
Կարող են մասնակցել` պահանջվող գիտելիքներն ունեցող 18 տարին լրացած երիտասարդ մասնագետներ և ուսանողներ
Ընտրության փուլեր՝ CV => թեստավորում => հարցազրույց
* Իրավիճակով պայմանավորված դասընթացները հիմնականում անցկացվելու են առցանց եղանակով, իսկ անհրաժեշտության դեպքում նաև ֆիզիկապես Թումո Երևանում (Հալաբյան 16): Նախագիծը կանցկացվի շաբաթական 2 օր` 9:30-14:00։
Նախագծի մասին
Ունենալով գյուղատնտեսական մեծ ներուժ` Հայաստանում ոլորտի զարգացման համար հասունացել է կարիք ստեղծելու միասնական տեղեկատվական հարթակ, որը հնարավորություն կտա գտնել անհրաժեշտ ինֆորացիա ոլորտի ներկայացուցիչների, գործող աջակցման ծրագրերի, շահավետ ուղղությունների մասին։ Սա կօգնի ներգրավել նոր ներդրումներ և գտնել ոլորտի զարգացմանն ուղղված տեխնոլոգիական լուծումներ, քանի որ այժմ ստարտափներն ու IT ընկերությունները բավարար տեղեկացված չեն առկա պահանջների մասին։
Թումո լաբորատորիաների և Nation in Action-ի համատեղ նախագծի մասնակիցները լուծելու են հենց այս խնդիրը։ Նրանք երեք ամսվա ընթացքում լավագույն մասնագետների աջակցությամբ մշակելու են IntotheAgro կայքը, որում ամբողջացվելու է Հայաստանի գյուղատնտեսական ոլորտին վերաբերող տեղեկատվությունը, ներկայացվելու են ոլորտի իրական պահանջները՝ կազմելով տվյալների ընդգրկուն բազա: Կայքը դառնալու է գյուղատնտեսությամբ զբաղվող անհատներին և ընկերություններին կապող հարթակ։
Ուսանողների կողմից IntotheAgro հարթակի նախատիպը հաջողությամբ իրականացնելու դեպքում, այն կդառնա իրական նախագիծ։
Ուսանողներից պահանջվում է`
- Շաբաթական 12-15 ժամ աշխատել նախագծի վրա:
- Պատրաստ լինել շաբաթը երեք օր առցանց հանդիպում ունենալ նախագծի ղեկավարի հետ` քննարկելու նախագծի ընթացքն ու իրականացվելիք աշխատանքները:
- Անցնել առցանց մինի֊դասընթացներ՝ նախագծի իրականացմանը վերաբերող գիտելիքները ու հմտությունները զարգացնելու համար։