en hy

Պահանջվող գիտելիքներ

Պարտադիր` նախագիծն իրականացնելու համար անհրաժեշտ են 3D մոդելավորողներ և 3D անիմատորներ, Python ծրագրավորողներ, մեքենայական ուսուցման մասնագետներ։ Պահանջվող գիտելիքներին և հմտություններին կարող եք ծանոթանալ այստեղ։

Տևողություն` 4 ամիս

Վճար` մասնակցությունն անվճար է

Դիմելու վերջնաժամկետ` 24 նոյեմբերի, 2020

Կարող են մասնակցել` պահանջվող գիտելիքներն ունեցող 18 տարին լրացած երիտասարդ մասնագետներ և ուսանողներ

Ընտրության փուլեր՝ CV => թեստավորում => հարցազրույց

*Իրավիճակով պայմանավորված դասընթացները հիմնականում անցկացվելու են առցանց եղանակով, իսկ անհրաժեշտության դեպքում նաև ֆիզիկապես Թումո Երևանում (Հալաբյան 16): Նախագիծը  կանցկացվի շաբաթական 2 օր` 9:30-14:00։

Նախագծի մասին

Թումո լաբորատորիաների և Osensus ընկերության երկրորդ նախագծի մասնակիցները կատարելագործելու են 3D մոդելների ավտոմատացված rigging և անիմացիա անող ծրագիրը, որը ստեղծվել է առաջին նախագծի ընթացքում։

Այժմ մասնակիցները, աշխատելով տեղական և միջազգային մասնագետների հետ, կերպարների համար ստեղծելու են իրականին մոտ անիմացիաներ, ներմուծելու են տվյալներ այլ շարժական գրադարաններից, ինչպես նաև աշխատելու են կերպարների դեմքի rigging-ի, հույզերի և ձեռքերի ու մատների շարժը ավելի լավը դարձնելու ուղղությամբ։

Ուսանողներից պահանջվում է`

  • Շաբաթական 12-15 ժամ աշխատել նախագծի վրա:
  • Պատրաստ լինել շաբաթը 2-3 օր առցանց հանդիպում ունենալ նախագծի ղեկավարի հետ` քննարկելու նախագծի ընթացքն ու իրականացվելիք աշխատանքները:
  • Անցնել առցանց մինի֊դասընթացներ՝ նախագծի իրականացմանը վերաբերող գիտելիքները ու հմտությունները զարգացնելու համար։

Գրանցումն ավարտված է