en hy

Պահանջվող գիտելիքներ

Պարտադիր` ծանոթ լինել JavaScript, ReactJS, C++, Python, Shell ծրագրավորման լեզուներից որևէ մեկին

Ցանկալի` այլ ծրագրավորման լեզուների իմացությունը խրախուսվում է

Տևողություն` 4 ամիս

Դիմելու վերջնաժամկետ` 21 ապրիլի, 2020

Վճար` մասնակցությունն անվճար է

Նախագծի սկիզբ` 30 ապրիլի, 2020

Կարող են մասնակցել` 18 տարին լրացած երիտասարդ մասնագետներ և ուսանողներ

COVID-19֊ի իրավիճակով պայմանավորված դասընթացներն անցկացվելու են առցանց եղանակով մինչև Թումո լաբորատորիաների վերաբացումը, իսկ դրանից հետո Թումո Երևանում (Հալաբյան 16)։

Նախագծի մասին

Այժմ հազարավոր ընկերություններ արտադրում են սենսորներ Internet of Things/IoT (բանացանց) ոլորտի համար, սակայն դրանք բոլորն իրար միացնող մեկ ինտերֆեյս չկա: Սա մեծ մարտահրավեր է IoT ոլորտի համար: TeamViewer IoT ծրագիրը թույլ է տալիս ցանկացած վայրից ապահով կերպով միացնել, վերահսկել և շահագործել մեքենաներ ու սարքեր: Թումո լաբորատորիաների և TeamViewer Armenia-ի համատեղ նախագծում ուսանողները ծանոթանալու են մի շարք սենսորների հետ և դրանք ինտեգրելու են հեռուստատեսային IoT պլատֆորմի վրա` օգտագործելով իրենց API-ները: Բացի այդ, ուսանողները ստեղծելու են ծրագիր, որը հնարավորություն կունենա վերցնել տվյալներ յուրաքանչյուր սենսորից և վիզուալացնել յուրաքանչյուր սենսորից ստացված տվյալները։

*Բանացանցը (IoT) թույլ է տալիս հեռակառավարմամբ զգալ առարկաների շրջակա միջավայրը, մշակել ստացված տվյալները և իրավիճակին համապատասխան կառավարել առարկաներն առցանց: Այս ամենը նպաստում է իրական և թվային աշխարհների ներթափանցման ընդարձակմանը՝ բարձրացնելով արդյունավետությունն ու մեծացնում է տնտեսական հնարավորությունները։

 

Ուսանողներից պահանջվում է`

  • Շաբաթական 12 ժամ աշխատել նախագծի վրա:
  • Երկուշաբթի և չորեքշաբթի օրերին առցանց հանդիպումներ ունենալ նախագծի ղեկավարի հետ` քննարկելու նախագծի ընթացքն ու իրականացվելիք աշխատանքները:
  • Ամեն ուրբաթ անցնել առցանց մինի֊դասընթացներ՝ նախագծի իրականացմանը վերաբերող գիտելիքները ու հմտությունները զարգացնելու համար։

ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄՆ ԱՎԱՐՏՎԱԾ Է