en hy

Պահանջվող գիտելիքներ

Պարտադիր` Թումո լաբորատորիաները Viciniti-ի հետ համատեղ նախագիծն իրականացնելու համար փնտրում է ներքոնշյալ հմտություններից որևէ մեկին տիրապետող 8 մասնակցի՝

  • Golang (գերադասելի է mDNS)
  • Android SDK
  • iOS SDK
  • Javascript (Browser extension + backend)
  • UI/UX դիզայներ
  • React Native
  • Մագիստրոսի կամ ասպիրանտի կոչումով կիբեր անվտանգության մասնագետ  (ցանցային անվտանգություն, կիրառական գաղտնագրություն, անվտանգության ռիսկերի կառավարում)

Տևողություն` 3 ամիս
Վճար` մասնակցությունն անվճար է
Դիմելու վերջնաժամկետ` 12 մայիսի, 2020
Նախագծի սկիզբ` 18 մայիսի, 2020
Կարող են մասնակցել` 18 տարին լրացած ուսանողներ և մասնագետներ

COVID-19֊ի իրավիճակով պայմանավորված դասընթացներն անցկացվելու են առցանց եղանակով մինչև Թումո լաբորատորիաների վերաբացումը։

Նախագծի մասին

IoT (բանացանց, իրերի համացանց) սարքերը պետք է ապահով կերպով ցանց մուտք գործելու և  իրենց նույնականացնելու հնարավորություն ունենան: Սա խնդիրահարույց է, քանի որ ամպային ծառայության մատակարարը չունի ֆիզիկական հասանելիություն IoT սարքին, իսկ ներկայումս սարքերի ճանաչման և թույլտվության ամբողջ գործնթացը կատարվում է մեխանիկական եղանակով յուրաքանչյուր սարքի համար, որը դժվար է և ժամանակատար մեծ քանակների դեպքում։


Թումո լաբորատորիաների և Viciniti֊ի համատեղ նախագծի ընթացքում մասնակիցները փորձելու են կարգավորել այս խնդիրը։ Նրանք ստեղծելու են հավելված, որը վավերացնում, հաստատում և թույլատրում է IoT սարքերի անվտանգ ու ամբողջական մուտքը ամպային (cloud) սերվեր։ Լուծումը լինելու է IoT սարքի վրա տեղադրված ծրագրային ապահովումը, որը բաղկացած կլինի ամպային սերվերի բաղադրիչից և օգտատիրոջը հասանելի ինտերֆեյսից։

Բրիտանա֊հայկական Viciniti ընկերությունը մշակում է ենթակառուցվածքային ծրագրակազմ, որն օգնում է արդյունաբերական կազմակերպություններին գործարկել անվտանգ հավելվածներ։ Ընկերությունը համագործակցում է այնպիսի մեծության ընկերությունների հետ, ինչպիսիք են՝ Amazon֊ը, Microsoft֊ը, Deutsche Telekom֊ը, Cisco֊ն, ՄԱԿ֊ի զարգացման ծրագիրը (UNDP) և Եվրոպական միությունը։

Ուսանողներից պահանջվում է`

  • Շաբաթական նվազագույնը 15 ժամ աշխատել նախագծի վրա:
  • Շաբաթը երկու անգամ մասնակիցները պետք է հասանելի լինեն նախագծի ղեկավարի հետ առցանց հանդիպումներին մասնակցելու համար՝ քննարկելու նախագծի ընթացքն ու իրականացվելիք աշխատանքները։ Լինելու են նաև մինի֊դասընթացներ՝ նախագծի իրականացմանը վերաբերող գիտելիքները ու հմտությունները զարգացնելու համար։ Օրերը և ժամերը դեռ հստակեցված չեն։
  • Հանդիպումները և մինի֊դասընթացներն անցկացվելու են առցանց մինչ արտակարգ դրության ավարտը, որից հետո անցկացվելու են Թումո կենտրոնում (Հալաբյան 16, Երևան) շաբաթական երկու անգամ 10:00-ից 15։00-ն ընկած ժամանակահատվածում։

ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄՆ ԱՎԱՐՏՎԱԾ Է